Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր ռինգ դուրս կգան Հայաստանի 4 ներկայացուցիչներ՝ 64 կգ քաշային Վահագ Գալուստյանը, 52 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, գերծանր քաշային Հովհաննես Փափազյանն ու 48 կգ քաշային Գահանե Տեր-Բարսեղյանը: Հաղթանակի դեպքում Գալուստյանը դուս կգա քառորդ եզրափակիչ, իսկ Գարբոյանը, Փափազյանն ու Տեր-Բարսեղյանը դուրս կգան կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Երեկ պարտություն է կրել 69 կգ քաշային Նարեկ Զախարյանը: