Ազգերի լիգայի խաղարկության 6-րդ տուրում Նորվեգիայի հավաքականն Ավստրիայի ընտրանու դեմ հանդիպմանը կմեկնի երիտասարդական թիմով, տեղեկացնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Հիշեցնենք, որ 5-րդ տուրի Ռումինիա -Նորվեգիա հանդիպումը հետաձգվել էր, քանի որ թիմի ֆուտբոլիստներից մեկի մոտ կորոնավիրուսի համավարակ էր հայտնաբերվել:
Այժմ հայտնի է, որ այդ պատճառով Ավստրիացիների դեմ հանդիպմանը Նորվեգիայի հավաքականը կներկայանա Մ 21-ի թիմով:
Ինչ վերաբերում է ռումինացիների դեմ հանդիպմանը, ՈւԵՖԱ-ն կփորձի այն անցկացնել ավելի ուշ: Եթե դա չհաջողվի, Նորվեգիայի ընտրանուն կգրանցվի տեխնիկական պարտություն (0-3):