Լոնդոնում գողացել են «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի Range Rover-ը, տեղեկացնում է The Sun-ը:
Նշվում է, որ հանցագործները հետևել են Քեյնի տեղաշարժերին և հարմար պահի «վարձակալել» են հարձակվողի մեքենան:
Ոստիկանների պնդմամբ, բավական դժվար կլինի հայտնաբերել ավտոմեքենան, քանի որ գողերը պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերել:
Հիշեցնենք, որ նախկինում նմանօրինակ խնդրի առջև էին կանգնել Դելե Ալին և Յան Վերտոնգենը: