Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարիերան կարող է շարունակել «Էվերտոնում», տեղեկացնում է The Athletic-ը:
Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստն արդեն տվել է իր համաձայնությունը և ձմռանը կփոխի ակումբային գրանցումը:
Հիշեցնենք, որ «Էվերտոնը» գլխավորում է «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ում գլխավորությամբ ժամանակին հանդես է եկել Իսկոն:
Հավելենք, որ Իսկոն մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2013 թվականից: