Գերմանական «Հոֆենհայմը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, ամբողջ անձնակազմով անժամկետ կարանտինի է անցել՝ թիմում կորոնավիրուսի դեպքերի ավելացմամբ պայմանավորված, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը
Սակայն հաղորդվում է նաև, որ խոսքը չի վերաբերում հավաքականներ հրավիրված 10 ֆուտբոլիստներին, որոնց թվում է նաև Սարգիս Ադամյանը: Մյուս բոլոր ֆուտբոլիստները, ինչպես նաև ակումբի մյուս բոլոր անդամներն անցել են անժամկետ կարանտինի: