Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) աշխարհի առաջնության փոխարեն կանցկացնի գավաթի անհատական խաղարկություն։ Այս մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Որոշումն ընդունվել է գործկոմի առցանց նիստում, որը ղեկավարել է կազմակերպության նախագահ , սերբ Նենադ Լալովիչը։
UWW- ին վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ էր մասնակցության երաշխիքներ ստանալ մարզաձևում աշխարհի տասը առաջատար երկրներից առնվազն ութի համաձայնությունը։ Բացի այդ, մարզիկների ավելի քան 70% -ը պետք է հաստատեր անձնական մասնակցությունը:
Համաճարակի պատճառով շատ մրցուղերթներ սահմանափակվել են, որի հետևանքով որոշ երկրներ հրաժարվել են թիմեր գործուղել։
Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մասնակցելու են նշված մրցաշարին:
Միջոցառման ժամկետը և վայրը մնում է անփոփոխ՝ Բելգրադ, դեկտեմբերի 12 – 20։
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հաջորդ համագումարը և ընտրությունները հետաձգվել են մինչև 2021թ․