Իսպանիայի Լա Լիգայի 9-րդ տուրի շրջանակում կայացած «Վալենսիայի» դեմ խաղում (1-4) վնասվածք է ստացել «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, հաղորդում է AS պարբերականը:
Ֆրանսիացին փոխարինվեց 76-րդ րոպեին: Նա այսօր բուժզննում կանցնի, որից հետո պարզ կդառնա վնասվածքի լրջության աստիճանը:
Հաջորդ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի նոյեմբերի 21-ին՝ մրցելով «Վիլյառեալի» հետ:
Նոր խաղաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրած 11 խաղում Բենզեման դարձել է 6 գոլի հեղինակ: