Հայաստանի Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման ընթացքում հանգանակած 1 358 000 դրամը փոխանցել է Հիմնադրամի համազգային դրամահավաքին։
«Տաղանդավոր գրոսմայստեր և աշխարհի գավաթակիր, մեր պարծանք Լևոն Արոնյանը ընկերուհու՝ Անիի հետ այսօր այցելեց Հիմնադրամ և իր ընկերների հետ համատեղ ս․թ․ նոյեմբերի 8-ին կազմակերպած «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման ընթացքում հանգանակած 1 358 000 դրամը փոխանցեց Հիմնադրամի համազգային դրամահավաքին։ Հավելեմ, որ Լևոնն ու ընկերները շարունակում են հանգանակությունը։