ՀՖՖ Ակադեմիայի մարզադաշտում կայացավ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված «Նոա» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը (0-0):
Թիմերին այդպես էլ չհաջողվեց գրավել միմյանց դարպասները:
«Նոան» վաստակեց 11 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: «Արարատ-Արմենիան» իր ակտիվում ունի 8 միավոր և գտնվում է 6-րդ դիրքում: