«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ԱՊԼ-ի 8-րդ տուրի շրջանակում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Գվարդիոլան հրաշալի մարզիչ է, ով ֆանտաստիկ արդյունքներ է գրանցել: Գիտեմ, որ բավական լավ ցուցանիշ ունեմ նրա թիմերի դեմ պայքարում, բայց դա ոչինչ չի նշանակում:
Դեռ ոչ մի պարտություն չեմ կրել այդ հանդիպումներում. հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի»,- ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր ՝ 20:30-ին: