ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան պատրաստ է իր կարիերայի եվրոպական հատվածը որոշել է ավարտել ՊՍԺ-ում, տեղեկացնում է Canal+-ը:
«Չեմ մտածում ՊՍԺ-ն լքելու մաասին: Մենք հրաշալի թիմ ունենք, որը կարող է մեծ նվաճումների հասնել:
Եվրոպայում այլ թիմում հանդես չեմ գա»,- ասել է Դի Մարիան:
Հիշեցնենք, որ արգենտինացին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2015 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: