Միլանի «Ինտերի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը հայտարարել է, որ չի պատրաստվում տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», տեղեկացնում է Football Italia-ն:
«Չեմ պատրաստվում փոխել ակումբս: Ինձ վստահում են այստեղ և ես ցանկանում եմ վարձահատույց լինել այդ վստահության համար:
Լսել եմ , որ թուրինյան ակումբի ներկայացուցիչները հետևել են իմ խաղին, բայց կարող եմ նրանց հիասթափեցնել. ինձ չեմ տեսնում այլ իտալական ակումբում»,- հայտարել է հոլանդացին:
Հիշեցնենք, որ Ստեֆան դե Վրեյը Հռոմի «Լացիոյից» էր տեղափոխվել «Ինտեր»: