«Փյունիկի» 7 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանների պատճառով հետաձգվել է նաև VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ «Փյունիկ»-«Ուրարտու» հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
«Գանձասար-Կապան»-«Վեստ Արմենիա» հանդիպումը չի կայանա, քանի որ «Գանձասար-Կապան» թիմը դադարեցրել է իր ելույթները VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում:
Նշվում է, որ սկսած նոյեմբերի 6-ից՝ «Նոա» թիմն իր տնային հանդիպումները կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հաշվի առնելով ԲԿՄԱ-ի 4 ֆուտբոլիտների կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանները, VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի «Լոռի»-ԲԿՄԱ հանդիպումը ևս հետաձգվել է և նշանակվել է նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին: