Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը երկու տարով կերկարաձգի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Նշվում է, որ կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերը:
Կարվախալի ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին: Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» սան է և գլխավոր թիմի կազմում հանդես է գալիս 2013 թվականից:
Ակումբի կազմում անցկացրած 282 հանդիպումներում, Կարվախալը դարձել է 6 գոլի և 47 գոլային փոխանցման հեղինակ: