VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ նոյեմբերի 8-ին նախատեսված «Լոռի»-ԲԿՄԱ պատասխան հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հայտնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը:
Պատճառը մրցակցի կազմում առկա կորոնավիրուսի դեպքերն են:
Նշվում է, որ խաղը կկայանա նոյեմբերի 22-ին: