Եվրոպա Լիգայի գավաթի խաղարկությունում ավարտվեց խմբային փուլի երրորդ տուրը:
Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Սլովանի» դարպասը: Ադամյանը փոխարինման մտավ 61-րդ րոպեին ու 71-րդ և 76-րդ րոպեներին աչքի ընկավ խփած գոլերով: Մինչ այդ դուբլ էր ձևակերպել նաև Դաբուրը, մեկ անգամ էլ աչքի էր ընկել Գրիլիչը: Խմբի մյուս խաղում «Արարատ-Արմենիային» պայքարից դուրս թողած «Ցրվենա Զվեզդան» 2-1 հաշվով հաղթեց «Գենտին» ու այժմ 6 միավորով խմբում երկրորդն է, իսկ «Հոֆենհայմը» 9 միավորով առաջատարն է:
«Լեսթերը» 4-0 հաշվով ջախջախեց «Բրագային»: Դուբլ ձևակերպեց Իհեանաչոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Պրաեն ու Մեդիսոնը: Խմբի մյուս խաղում «Զարյան» 1-4 հաշվով պարտվեց հունական ԱԵԿ-ին: Խմբում 9 միավորով «Լեսթերը» առաջատարն է, իսկ «Բրագան» 6 միավորով երկրորդն է:
«Յանգ Բոյսը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց Սոֆիայի ԲԿՄԱ-ի դարպասը: