Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը Եվրոպա լիգայում «Սլովանի» դարպասը խփած գնդակները նվիրել է Հայաստանին, տեղեկացնում է Sport 24-ը:
«Այս դուբլը ցանկանում եմ նվիրել իմ հայրենիքին. իմ քույրերին և եղբայրներին, ովքեր Արցախում պայքարում են մեր հայրենի հողի համար:
Սա այս բարդ ժամանակներում մի փոքրիկ նվեր է իմ կողմից:
Փա՜ռք մեր հերոսներին, փա՜ռք Հայաստանին. մենք հաղթելու ենք»,- ասել է Ադամյանը:
Հիշեցնենք, որ «Հոֆենհայմը» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Սլովանի» դարպասը: Հայաստանի հավաքականի հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ: