Փոխվել է Vbet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի «Սևան»-«Արարատ» պատասխան հանդիպման մրցավայրը։ Այս մասին հայտնում է «Արարատի» մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Աշտարակի Քասախի մարզիկ մարզադաշտի փոխարեն խաղը տեղի կունենա Երևան ՄԶՀՀԿ (նախկին ՄԻԿԱ մարզադաշտում):
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 7-ին, 15։30-ին։
Հիշեցենք, որ 1/8 եզրափակիչ առաջին խաղում «Արարատը» 3։0 հաշվով հաղթել է «Սևանին»։