«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում նորամուտը նշեց «Ֆերենցվարոշի» դեմ խաղում (4-1):
35-ամյա պորտուգալացին Չեմպիոնների լիգայի 18-րդ անընդմեջ մրցաշրջանին մասնակցեց։
Ինչպես հաղորդում է Opta-ն՝ սա մրցաշարի պատմության երկրորդ արդյունքն է։
Այս ցուցանիշով առաջատարը «Ռեալի» ու «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն է՝ 20 անընդմեջ մրցաշրջան ՉԼ-ում։