«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի: Այս մասին հաղորդում է manchestereveningnews.co.uk-ը:
Հաղորդվում է, որ արգենտինացի մասնագետը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: Ակումբի ներկայացուցիչներն արդեն նույնիսկ կապ են հաստատել 48-ամյա մասնագետի հետ:
Պոչետինոն 2014-2019 թվականները գլխավորել է «Տոտենհեմը»: