Մադրիդի «Ատլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը երեկ մասնակցել է ՉԼ-ի խաղարկությունում «Լոկոմոտիվի» դեմ արտագնա խաղին, սակայն գոլի հեղինակ դառնալ չի կարողացել:
Ուրուգվայցին 23 անընդմեջ արտագնա խաղում չի կարողանում գոլ խփել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում:
Վերջին անգամ Սուարեսն արտագնա խաղում գոլ է խփել 2015 թ-ին՝ «Բարսելոնայի» կազմում: