Ֆուտբոլի Vbet ՀՊԼ-ի 11-րդ տուրի շրջանակում Երևանի «Արարատն» ընդունել է Գյումրիի «Շիրակին»:
Առաջին խաղակեսից հետո Բիչախչյանի թիմը հաղթում է 3-0 հաշվով: 11-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել Ստանոյեևիչը: 23րդ րոպեին, «Շիրակի» դարպասապահ Սոկրատ Հովհաննիսյանի սխալից հետո, երկրորդ գնդակը խփել է Մորի Կոնեն, իսկ 41-րդ րոպեին, Մալաքյանի փոխանցումից հետո, «Արարատի» երրորդ գնդակը խփեց Խուան Բրավոն:
Հավելենք նաև, որ խաղն ընթանում է հորդառատ անձրևի ուղեկցությամբ: