«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի վնասվածքի մասին:
«Երեկ Պուլիշիչը հետազոտություն է անցել, որի արդյունքում պարզվել է, որ նա թեթև վնասվածք ունի: Պուլիշիչն արդեն վերադարձել է ընդհանուր խումբ, բայց չի կարողանա մասնակցել վաղվա խաղին»,-Լեմպարդի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
ՉԼ խմբային փուլի 3-րդ տուրում լոնդոնյան թիմը վաղը սեփական հարկի տակ կընդունի ֆրանսիական «Ռեննին»: