«Մետաքսի ճանապարհ 2021» ռալլին հուլիսի 1-ից 11-ը կանցկացվի Ռուսաստանում, Մոնղոլիայում և Չինաստանում․ մրցավազքը կմեկնարկի Օմսկում և կավարտվի Ուրումչիում, ասվում է մրցաշարաի պաշտոնական կայքում:
Երթուղին նախատեսվում է ներառել նախորդ մրցաշարում չներառված շրջաններ. Ալթայը՝ Ռուսաստանում, Մոնղոլական Ալթայը և Գոբի անապատի նոր տարածքներ Չինաստանում և Մոնղոլիայում:
Նշենք, որ «Մետաքսի ճանապարհ» ռալլիի այս տարվա մրցաշարը չեղարկվել էր կորոնավիրուսի համաճաևակի պատճառով։