Արցախում ընթացող պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստի ներկայացուցիչ Գարիկ Արևիկյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի խառը մարտարվեստների տելեգրամյան ալիքը։
Գարիկ Արևիկյանը Rio Grappling Armenia ակումբի անդամն էր։
Շիրակի մարզի Փանիկ համայնքի 23-ամյա բնակիչ Արևիկյանը ժամկետային զինծառայող էր, մեծ հաջողությունների էր հասել բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստում:
Այս մարտարվեստի հայազգի ներկայացուցիչ, աշխարհի բազմակի չեմպիոն Էդվին Նաջմին գրառում է կատարել.
«Հանգչիր խաղաղությամբ, հերոս: Նա շատերի նման երազում էր ջիու-ջիթսուի մասին, սակայն, պարտքի կանչով իր կյանքը նվիրաբերեց մեր հայրենիքի ու ժողովրդի պաշտպանությանը։
Երջանիկ եմ, որ հանդիպել եմ այսպիսի լեգենդի և մարտիկի։ Մենք հավերժ կհիշենք քեզ»,-գրել է Նաջմին: