Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց Գյումրիի «Շիրակի» դարպասը: Տանտերերը 3 գոլերն էլ խփեցին առաջին խաղակեսում:
11-րդ րոպեին Ստանոյեևիչը բացեց հաշիվը: 23-րդ րոպեին, «Շիրակի» դարպասապահ Սոկրատ Հովհաննիսյանի սխալից հետո, երկրորդ գնդակը խփեց Մորի Կոնեն, իսկ 41-րդ րոպեին, Մալաքյանի փոխանցումից հետո, «Արարատի» երրորդ գնդակը խփեց Խուան Բրավոն: 92-րդ րոպեն փոխարինման մտած Զավեն Բադոյանը օգտվելով հյուրերի պաշտպաների սխալից 4-րդ գնդակն ուղարկեց գյումրիի թիմի դարպասը:
Այս խաղից հետո «Արարատը» միավորների քանակը հասցրեց 13-ի ու առաջատար «Ուրարտուին» զիջում է 1 միավորով: «Շիրակը» մրցաշարային աղյուսակը եզրափակում է 2 միավորով: