Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանն այսօր դարձավ 48 տարեկան:
Հովսեփյանի նորամուտն ազգային հավաքականում կայացել է 1992 թվականին, իսկ կարիերան ավարտելու մասին ֆուտբոլիստը հայտարարեց 2012 սեպտեմբերի 20-ին։
Հովսեփյանը հավաքականում անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի ռեկորդակիրն է (131 խաղ):
Հայ ֆուտբոլիստը ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է մրցանակով՝ ազգային հավաքականների մակարդակով 100-ից ավելի խաղի մասնակցելու համար: