«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ա Սերիայի 6-րդ տուրի՝ «Սպեցիայի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել:
Պորտուգալացին խաղադաշտ է դուրս եկել երկրորդ կեսի սկզբում ու աչքի ընկել 59-րդ ու 76-րդ րոպեներին:
Ռոնալդուն կարիերայի մեջ երկրորդ անգամ դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս գալուց հետո: Այս մասին գրում է Opta-ն:
Առաջին անգամ Ռոնալդուն դա արել էր 2006 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում «Ուիգանի» դեմ խաղին: