Իտալական «Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտին վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
Ֆրանչեսկոն իրեն վատ է զգացել, ջերմություն ունեցել և կորոնավիրուսի թեստ հանձնել: Իտալացու թեստի պատասխանը դրական է եղել:
Հավելենք, որ ֆուտբոլիստի մայրն էլ է վարակվել այս հիվանդությամբ, իսկ հայրը ՝ կորոնավիրուսի հետևանքով հրաժեշտ է տվել կյանքին: