Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներից մեկի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Այս մասին հաղորդում է Marca-ն՝ չբացահայտելով վարակիրի անունը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ամբողջ թիմը հիմա նորից կթեստավորվի: Դրական արդյունք ունեցած ֆուտբոլիստը կրկնակի կթեստավորվի: Եթե COVID-19-ը հաստատվի, նա բաց կթողնի ՉԼ-ում «Ինտերի» դեմ կայանալիք առաջիկա խաղը:
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 3-ին Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
Սեպտեմբերի վերջին տեղեկություն էր տարածվել, որ «սերուցքայինների» կիսապաշտպան Մարտին Էդեգորի թեստի արդյունքը դրական է եղել: