Vbet ՀՊԼ-ի 11-րդ տուրի շրջանակում նախատեսված «Ուրարտու»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ինչպես հայտնի է, «Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստների, ադմինիստրատիվ շտաբի աշխատակիցների և թիմի գլխավոր մարզչի COVID-19-ի թեստերը դրական եղել։
Այդ իսկ պատճառով VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Ուրարտու» — «Փյունիկ» խաղը հետաձգվել է։
Խաղի անցկացման նոր օրը և ժամը պարզ կդառնա ավելի ուշ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: