Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է բաց թողնել ՉԼ-ի «Լայպցիգի» դեմ հանդիպումը, որը կկայանա չորեքշաբթի երեկոյան, տեղեկացնում է Goal-ը:
Նշվում է, որ ֆրանսիացին մկանային խնդիրներ ունի և բաց է թողել թիմի այսօրվա մարզումը:
Այսպիսով, ՊՍժ-ն լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնել, քանի որ վնասվածքների պատճառով այդ խաղը բաց կթողնեն նաև ՝ Նեյմարը և Մաուրո Իկարդին:
Հիշեցնենք, որ 21-ամյա հարձակվողը Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում դարձել է 7 գոլի հեղինակ: