Հոլանդիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Այաքսը» 5:2 հաշվով հաղթել է «Ֆորտունային»:
Ամստերդամյան ակումբը վերջին երեք խաղերում դարձել է 20 գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ, Տեն Հագի գլխավորությամբ (2017 թվականից) «Այաքսը» առաջնությունում անցկացրած 82 խաղում խփել է 250 գոլ:
Այսպիսով, Տեն Հագը կրկնել է Յոհան Կրոյֆի նվաճումը, որը տեղի է ունեցել 1987 թ.-ին: