Իտալիայի Ա սերիայի 6-րդ տուրի «Սպեցիա»-«Յուվենտուս» խաղում ուժեղ էին թուրինցիները՝ 4-1:
14-րդ րոպեին Մորատան առաջ մղեց հյուրերին, իսկ 18 րոպե անց Պոբեգան խփեց պատասխան գնդակը՝ 1-1: Covid-19-ից բուժվելուց հետո պորտուգալացին առաջին անգամ մտավ խաղադաշտ ու 3 րոպե անց դարձավ գոլի հեղինակ, իսկ 17 րոպե անց պորտուգալացին դուբլ ձևակերպեց: Մինչ այդ էլ, 8 րոպե անց, Ռաբիոն էր աչքի ընկել: «Յուվեն» հաղթեց 4-1 հաշվով ու բարձրացավ երկրորդ հորիզոնական:
«Սպեցիան» 5 միավորով 16-րդ տեղում է: