«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է, որ մտադիր է երկար մնալ մերսիսայդյան ակումբում:
«Մենք պատրաստվում ենք նվաճել գավաթներ, բայց «Էվերթոնում» մի փոքր ավելի շատ ժամանակ կպահանջվի, քան իմ ղեկավարած մյուս բարձրակարգ ակումբներում: Ես կցանկանայի ավելի քան երկու-երեք տարի մարզել «Էվերթոնը»,-Անչելոտիի խոսքերն է փոխանցում Goal.com-ը: