VBET Պրեմիրե լիգայի 10-րդ տուրում «Փյունիկը» Հանրապետական ստադիոնում ընդունել էր «Արարատին»:
Մինչև հանդիպման 81-րդ րոպեն թիմերը չէին կարողանում գրավել միմյանց դարպասը․ հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ հյուրերին առաջ մղեց Դավիթ Խուրցիձեն։ Սակայն «Փյունիկը» 6 րոպե անց կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը․ գոլի հեղինակ դարձավ Արմեն Նահապետյանը։
Այս խաղից հետո «Փյունիկն» իր ակտիվում ունի 6 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: «Արարատը» վաստակած միավորները հասցրեց 10-ի՝ հավասարվելով 3-րդ տեղում ընթացող «Լոռիին»։