Սլովակիայի առաջնության 12-րդ տուրում «Ժիլինան» ընդունել էր «Սենիցային» ու հաղթեց 3-1 հաշվով։
Թիմի 3-րդ գոլը 63-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Աչքի է ընկել նաև Կուրմինովսկին 24-րդ րոպեին, իսկ 41-ին ինքնագոլ էր գրանցվել։