«Արսենալի» ու Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբեր Պիրեսը նշել է, որ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման արժանի է Ազգային թիմի հրավերին։
«Բենզեմայի՝ հավաքականում լինելու հարցը շարունակում է վեճերի տեղիք տալ Ֆրանսիայում։ Ինձ քիչ ՝ հետաքրքրում, թե ինչ է տեղի ունեցել նրա ու Մատյոյի միջև, բայց, հաշվի առնելով այն, թե ինչի է հասել ու շարունակում հասնել Կարիմը «Ռեալում», նա վստահաբար արժանի է ազգային հավաքականի հրավերին։ Բայց վերջին խոսքը Դեշամինն է»,- Պիրեսի խոսքերն է փոխանցում AS-ը։
Հիշեցնենք, որ 2015 թվականից Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Բենզեմային թիմ չի հրավիրում։ Պատճառը ֆրանսիացի ֆուտբոլիստի մասնակցությունն է կիսապաշտպան Մատյո Վալբուենայի դեմ շանտաժին ինտիմ տեսանյութի պատճառով։