Բունդեսլիգայի 6-րդ տուրի շրջանակում «Շալկեն» ոչ-ոքի խաղաց «Շտուտգարտի» հետ:
Այսպիսով, թիմը չի հաղթում Բունդեսլիգայի 22 անընդմեջ խաղում, որը մրցաշարի պատմության մեջ երկրորդ վատագույն արդյունքն է: 22 խաղից գելզենկիրխենյան ակումբը պարտվել է 14-ում, ևս 8 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Վերջին անգամ «Շալկեն» հաղթել է հունվարի 17-ին:
Այս պահի դրությամբ թիմը 2 միավորով նախավերջին հորիզոնականում է:
Այս պահին «Շալկեի» գլխավոր մարզիչը Մանուել Բաումն է: