Իտալական «Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Նապոլիի» հետ և ձմռանը կլքի այն: Այս մասին տեղեկացնում է սպորտային լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Այժմ լեհ հարձակվողն անհատական մարզումներ է անցկացնում և չի մասնակցի Եվրոպա լիգայի հանդիպումներին:
Նշվում է, որ այլ ակումբները դեռ չեն կապվել Միլիկի գործակալների հետ:
Միլիկի պայմանագիրը նեապոլյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին: