Իտալացի հայտնի մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել Ջանպիերո Գասպերինիի և նրա գլխավորած թիմի «Ատալանտայի» մասին, տեղեկացնում է Sky-ը:
«Իտալացի մարզիչներն այժմ ավելի հարձակվողական և ագրեսիվ ֆուտբոլ են դավանում:
Գասպերինիի թիմը միշտ փորձում է առաջ շարժվել, ինչը նրանց խաղն ավելի գրավիչ է դարձնում:
«Ատալանտան» իտալական «Լիվերպուլն» է: Սա շատ հետաքրքիր նախագիծ է»,- ասել է Կապելոն:
Հիշեցնենք, որ «Ատալանտան» ՉԼ-ում ընդգրկված էր «Լիվերպուլի» հետ նույն խմբում: Գասպերինիի թիմը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և դուրս եկավ փլեյ-օֆֆ: