Դոնեցկի «Շախտյորի» երիտասարդ դարպասապահ Անատոլիյ Տրուբինի տրանսֆերը ցանկանում են ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմն» ու «Արսենալը», հաղորդում է Corriere dello Sport-ը:
Հետաքրքրությունն առաջացել է ՉԼ-ի «Շախտյոր»-«Ինտեր» խաղից հետո: Դարպասապահի խաղը հետաքրքրել է նաև Լևերկուզենի «Բայերին»:
Տրուբինը դոնեցկյան թիմի սան է, իսկ գլխավոր թիմում նորամուտը նշել է 2018/19 մրցաշրջանում: Նոր մրցաշրջանում անցկացրած 7 խաղում բաց է թողել 8 գնդակ: