Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության 5-րդ տուրի շրջանակում կայացած «Վահագնի Սիթի»-«Մեդ Ֆոքսիս» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 100-81 հաշվով:
Մոլյևիչի թիմը հաղթեց առաջին, երրորդ ու չորրորդ քառորդներում, իսկ երկրորդ քառորդում ուժեղ էր Վաթյանի թիմը:
Խաղում ամենաարդյունավետը «Վահագնի Սիթիից» Դարիուս Կլարկն էր՝ վաստակած 27 միավորով: Նա նաև 3 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 8 արդյունավետ փոխանցում:
5 տուրից հետո «Վահագնի Սիթին» ու «Մեդ Ֆոքսիսն» ունեն 3-ական հաղթանակ: