ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը պատրաստ է տարեկան 36 մլն եվրո աշխատավարձով նոր 5-ամյա պայմանագիր կնքել փարիզյան թիմի հետ, հայտնում է Footmercato-ն:
Ըստ աղբյուրի, Նեյմարն այդ մասին ակումբի սեփականատիրոջը հայտնել է ՉԼ-ի եզրափակչի օրը՝ Պորտուգալիայում, սակայն ֆուտբոլիստը դժգոհ է, որ ակումբը դեռ ոչ մի առաջարկ չի ներկայացրել մինչ օրս: Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ.:
Նեյմարը Փարիզ է եկել 2017 թ-ին՝ «Բարսելոնայից»՝ 222 մլն եվրոյի դիմաց: ՊՍԺ-ում անցկացրած 91 խաղում դարձել է 72 գոլի ու 45 գոլային փոխանցման հեղինակ: