Ֆուտբոլի Եվրոպա Լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում «Օմոնիան» տանը 1-2 հաշվով պարտվել է ՊՍՎ-ին:
Հաշիվը բացել է կիպրական ակումբի ֆուտբոլիստ Խորդի Գոմեսը՝ սահմանելով ԵԼ-ի նոր ռեկորդ: 29-րդ րոպեին Գոմեսը 56 մետրից խոցել է հոլանդական ակումբի դարպասը: Այս գոլը ԵԼ-ի պատմության մեջ ամենահեռու տարածությունից խփված գնդակն է: