«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին մեկնաբանել է ԵԼ 2-րդ տուրում ԱԵԿ-ի դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակը:
«Կարծում եմ՝ առաջին խաղակեսում «Լեսթերն» ավելի լավն էր: Երկրորդ կեսում նրանք մի գոլ խփեցին ու սկսեցին որոշակի ճնշում գործադրել մեզ վրա, բայց կարողացանք զսպել նրանց՝ պաշտպանությունում որակյալ խաղ ցուցադրելով:
Դա հեշտ չէ, մենք ամենամեծ կազմը չունենք, բայց մենք հաղթում ենք ու լավ խաղ ենք ցուցադրում: Հավատում ենք, որ կարող ենք առաջ գնալ մրցաշարում: Ուզում ենք առաջ գնալ՝ յուրաքանչյուր խաղում 100 տոկոս ներդնելով մեր ուժերը: Եթե մեր օրն է, կարող ենք հաղթել ում ասես: Այնպես որ անհամբեր սպասում ենք մյուս խաղերին»,- Վարդիի խոսքերն է փոխանցում UEFA-ի պաշտոնական կայքը: