«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է ԵԼ խմբային փուլի 2-րդ տուրում իր թիմի 0-1 հաշվով պարտությունը «Անթվերպենի» դեմ խաղում:
«Վատ խաղերը վատ արդյունքի են արժանի: Հուսով եմ՝ այս ավտոբուսում բոլորն ինձ պես հիասթափված են:
Վաղը ժամը 11-ին մարզում»,- գրել է Մոուրինյուն ինստագրամյան իր էջում:
«Տոտենհեմը» անգլիական միակ թիմն է, որն ընթացիկ եվրագավաթներում պարտություն կրեց: