Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, արգենտինացի Դիեգո Մարադոնան խոսել է կորոնավիրուսի համավարակի մասին:
«Սա ամենավատ բանն է, որ կարող էր պատահել մեզ հետ: Ես երբեք նման բան չեմ տեսել: Լատինական Ամերիկային շատ ավելի ծանր հարվածներ են հասցվել:
Հուսով եմ, որ ամեն ինչ շուտով կավարտվի: Շատերն այժմ դժվար շրջան են ապրում, շատ մարդիկ մնացել են առանց աշխատանքի:
Ես վստահում եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Համոզված եմ, որ պատվաստանյութ կլինի որքան հնարավոր է շուտ»,-Մարադոնայի խոսքերն է փոխանցում clarin.com-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսին Ռուսաստանն աշխարհում առաջինն էր, ով գրանցեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: