«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»:
Calciomercato-ի տեղեկացմամբ՝ անգլիական ակումբը հույս ունի սենեգալցի պաշտպանին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Կուլիբալին կարող է փոխարինել վնասվածք ստացած Վիրջիլ վան Դեյկին:
Վան Դեյկը «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Փիկֆորդի հետ բախվելուց հետո ստացած ծնկի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:
Կուլիբալիի շուկայական արժեքը 65 մլն եվրո է:
«Նապոլիի» հետ Կուլիբալիի պայմանագիրն ավարտվում է 2023-ին: