Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության 5-րդ տուրի շրջանակում կայացած «Դվին»-«Սուպերսոնիքս» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 102-85 հաշվով:
Ամերիկյան թիմը հաղթեց երկրորդ ու չորրորդ քառորդներում, մյուս 2 քառորդում ուժեղ գտնվեց «Դվինը»:
Խաղում ամենաարդյունավետը «Դվինից» Կամերուն Բուրհանոնն էր՝ վաստակած 26 միավորով: Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 6 արդյունավետ փոխանցում:
5 տուրից հետո «Դվինը» ունի 3 հաղթանակ, իսկ «Սուպերսոնիքսը» մեկ խաղում հաղթել է, մյուսում՝ պարտվել:
Հիշեցնենք, որ մեկնարկային հանդիպումից հետո ամերիկյան թիմը մեկուսացվել էր ՝ Covid-19-ով վարակվածներ ունենալու պատճառով: